Select your language: Русский English
 
  
 
 F.A.Q.
  • Երբ է սկսվում «Արմավիա» ավիաընկերության  չվերթների հաշվառումը
  • Երբ է ավարտվում «Արմավիա» ավիաընկերության չվերթների հաշվառումը
  • Ինչպես է կատարվում հղի կանանց տեղափոխումը
  • Ինչպես է կատարվում չուղեկցվող երեխայի տեղափոխումը
  • Ինչպես է կատարվում  կենդանիների տեղափոխումը
  • Ինչպես է կատարվում հաշմանդամների տեղափոխումը
  • Որքան  հեղուկ կարելի է տեղափոխել
  • Որքան է ուղեբեռի քաշի սահմանափակումը
  • Քանի տոմս կարելի է ձեռք բերել առցանց
  • Ինչպես  վերադարձնել «Արմավիա» ավիաընկերության պաշտոնական կայքով ձեռք բերված տոմսը
  • Ինչ պետք է անել թղթե տոմսի կորստի դեպքում
  • Ինչ անել, ուղեբեռների կորստի դեպքում

 

Երբ է սկսվում «Արմավիա» ավիաընկերության  չվերթների հաշվառումը:

 <<Արմավիա>> ավիաընկերության  չվերթների հաշվառումը

 սկսվում է փաստացի մեկնումից  3 ժամ առաջ:

 

Երբ է ավարտվում«Արմավիա» ավիաընկերության չվերթների հաշվառումը:

<< Արմավիա>> ավիաընկերության չվերթների հաշվառումը

ավարտվում է փաստացի մեկնումից 45 րոպե առաջ:

 

Ինչպես է կատարվում  չուղեկցվող երեխայի տեղափոխումը

Առանց ուղեկցության կարող են տեղափոխվել  8 - ից 12  տարեկան երեխաներ,բայց այն դեպքում,երբ  վստահված են ուղևորներից որևէ մեկին:Առանց ուղեկցության  երեխաների տեղափոխումը  թույլատրվում  է միայն այն դեպքերում, երբ առկա է  տեղափոխման երթուղու  բոլոր հատվածների հաստատում և  նոտարական  վավերացման կարգով հաստատված լիազորագիր:

Առանց ուղեկցության 8 - ից 12 տարեկան  երեխաների փոխադրման համար վճարվում  է չափահասի տոմսի սակագնի  100% - ը:

 

Ինչպես  է  կատարվում հղի կանանց տեղափոխումը

Հղի կանայք տեղափոխվում են այն դեպքում, եթե թռիչքն  իրականացվում է ոչ ուշ, քան 4 շաբաթ առաջ սպասվող երեխայի ծննդյան պահից , և եթե չկա երեխայի վաղաժամ ծնվելու վտանգ:

Տեղեկությունը հաստատող համապատախան  բժշկական փաստաթուղթը և փոխանակման քարտը պարտադիր է ներկայացնել <<Արմավիա>>ավիաընկերությանը:

Հղի կանանց փոխադրումը  իրականացվում է այն  պայմանով, որ  ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում  ուղևորի տեղափոխման ժամանակ ծագած անցանկալի հետևանքների համար:

 

Ինչպես է  կատարվում կենդանիների  տեղափոխումը:

Կենդանիների  տեղափոխումը մինչև 5 կգ քաշով  (ներառյալ վանդակը ) ընդունվում են փոխադրման ուղևորի ուղեկցությամբ,ուղևորատար սրահում:

Իսկ 5 կգ-ից ավել  քաշով կենդանիները ընդունվում են տեղափոխման միայն  օդանավի ուղեբեռի տեղափոխման բաժնում:

Ամրագրման ժամանակ  համապատասխան տեղեկությունը պետք է նշվի տոմսում:

Կենդանիների (կամ) թռչունների տեղափոխման համար ավիաընկերությանը  պետքէ ներկայացվի միջազգային անասնաբուժական  հավաստագիր կենդանու կամ թռչնի առողջության մասին և մուտքի երկրի թուլտվությունը  հաստատող թաստաթուղթ:

<<Արմավիա>>ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում կենդանիների կամ թռչունների  մարմնական վնասվածքների,կորստի ,ուշ  առաքման համար, ինչպես նաև այս կամ այն երկրի  մուտքի կամ ելքի մերժման  համար:

Կենդանիների կամ թռչուններ փոխադրման համար ուղևորը   պետք է ունենա  վանդակ:Վանդակի հատակը պետք  է ծածկված լինի ներծծող նյութով, իսկ դուռը`  փակ կողպեքով:

Կենդանիների (կամ) թռչունների փոխադրման համար վճարվում է համաձայն գործող սակագնի` նախատեսված  հավելյալ ուղեբեռի  համար,  հաշվի առնելով  կենդանիների կամ թռչուններ փաստացի քաշը վանդակի հետ միասին:

 

Ինչպեսէ կատարվում հաշմանդամների տեղափոխումը

Հիվանդ,տարեց  (75 տարեկանից բարձր), կամ հաշմանդամ ուղևորի տեղափոխման համար <<Արմավիա>>ավիաընկերությանը թռիչքի համար պետք է ներկայացնել բժշկական եզրակացություն`  ստորագրված  բժշկի կողմից:Համապատասխան տվյալները պետք է նշված լինեն ամրագրման մեջ:

Հիվանդ կամ հաշմանդամ ուղևորի փոխադրումըկատարվում է այն պայմանով, որ  ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում  թռիչքի հետևանքով  առաջացած խնդիրների  համար:

Հիվանդ և հաշմանդամ ուղևորների դեղորայքի, ծալովի աթոռի (սայլակի),հենակների  տեղափոխումը ուղևորատար սրահում կատարվում է անվճար և  չի ներառվում  անվճար տեղախվող ուղեբեռի քաշի մեջ:

Կույր ուղևորին  ուղեկցող   շունը ճամփորդում  է  ուղևորասրահում և անվճար:

 

Որքան հեղուկ կարելի է տեղափոխել:

 

<<Արմավիա>> ավիաընկերության թռիչքներով թույլատրվում է տեղափոխել մինչեւ 2 լիտր հեղուկ հանձնվող ուղեբեռում,իսկ ձեռքի ուղեբեռում`մինչեւ 1 լիտր:

Որքանէ անվճար տեղափոխվող ուղեբեռի քաշը

Յուրաքանչյուր ուղևոր (ներառյալ մինչեւ 2 տարեկան երեխաները,   որոնք  վճարելեն չափահասի ուղեվարձի 10% - ը ) իրավունք ունեն տեղափոխվել անվճար ուղեբեռ: Անվճար տեղափոխվող ուղեբեռի քաշը  հաստատվում  է ավիաընկերության կողմից ,կախված ուղղությունից, սակագնից և կարգից:

Ձեռքի ուղեբեռի  քաշը  չպետք է գերազանցի էկոնոմ կարգի ուղևորների համար  5 կգ,իսկ  բիզնես կարգի ուղևորների համար` 7կգ:

 

Քանի տոմս կարել է ձեռք բերել առցանց

<<Արմավիա>>ավիաընկերության պաշտոնական կայքի միջոցով,մեկ գործարքով  կարող եք ձեռք բերել  միանգամից 9 տոմս (առավելագույնը), իսկ մեկ օրվա ընթացքում նույն կրեդիտ քարտով կարող եք կատարել  երկու գործարք:

 

Ինչպես  վերադարձնել Արմավիա ավիաընկերության պաշտոնական կայքով ձեռք բերված տոմսը.

Եթե ցանկանում եք վերադարձնել առցանց գնված  տոմսը,խնդրում ենք   ուղարկել նամակ` et@u8.am `էլեկտրոնային հասցեին,  թեմա տողում նշելով  վարադարձ բառը:Նամակում անհրաժեշտ է նշել գործարքի համարը, տոմսի/երի համարները,ուղևորի/ների անունը, ազգանունը,  քարտատիրոջ անունը ,քարտի  վերջին 4 նիշը:

Դիմում- նամակն ստանալուց հետո  ավիաընկերությունը կկատարի վերահաշվարկ և ուղևորի հետ  համաձայնեցնելուց հետո,գումարը  կփոխանցվի այն քարտին,որով կատարվել է գնումը :

 Գումարը 7-14 աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցվի հաշվեհամարին : Երբեմն այս ժամանակահատվածը կարող  է տարբեր լինել `կախված բանկային  emiteta.

 

Ինչ անել  թղթե տոմսի  կորստի  դեպքում

Թղթե տոմսի կորստի դեպքում անհրաժեշտ է դիմել <<Արմավիա>>ավիաընկերության քաղաքային  գրասենյակներ,կամ արտերկրում  գործող գրասենյակներ :

Հարկավոր է  ներկայացնել դիմում պատշաճ ձևով: Համաձայն գործող կարգի<<Արմավիա>>ավիաընկերությունը կորցված տոմսի գումարը    ուղևորին է վերադարձնում տոմսում նշված  թռիչքի  առաջին հատվածի օրվանից 1 տարի հետո միայն:

 

Ին չանել  ուղեբեռի կորստի դեպքում

Ուղեբեռի կորստի դեպքում անհրաժեշտ է դիմել<<Արմավիա>> ավիաընկերության  կորցրած և գտնված իրերի  բաժին,հետևյալ հեռախոսահամարով ` 374 60374252:

 


Բացահայտեք Միլանը: Բարի գալուստ արձակուրդ Իտալիայում
2012-04-17
«Արմավիա» ավիաընկերությունը սկսում է իրականացնել նոր ուղիղ չվերթներ Միլան` նորաձևության եվրոպական մայրաքաղաք:
Թռիչքը Արմավիայի հետ վերածիր վայրկյանի
2012-04-17
«Արմավիա» ավիաընկերությունը հաճույքում հայտնում է, որ սկսած 2012թ-ի մարտից թռիչքի ժամանակ օդանավի սրահում ուղևորներին կառաջարկվեն iPad2-ներ:
Ապրիլի 29-ին «Տրանսաերո» ավիաընկերությունը կիրականացնի Երևան – Մոսկվա – Լոս Անջելես չվերթը
2012-04-17
Ռուսական «Տրանսաերո» ավիաընկերությունը ապրիլի 29-ից կսկսի իրականացնել չվերթներ Երևան – Մոսկվա – Լոս Անջելես ուղղությամբ, - այդ մասին լրագրողներին է հաղորդել ավիաընկերության գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովան:
Տոների նախաշեմին
2012-04-17
«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարում է զեղջ 15%-ի չափով հաստատված սակագնի նկատմամբ բոլոր 18 տարին լրացած տղամարդկանց համար
Ս.թ. մարտի 25-ից «Արմավիա» ավիաընկերությունը սկսում է U8 516/515 կանոնավոր չվերթների կատարումը դեպի Դոմոդեդովո օդանավակայան.
2012-03-24
«Արմավիա»ավիաընկերությունը սկսում է U8 516/515 կանոնավոր չվերթների կատարումը դեպի Դոմոդեդովո օդանավակայան:
Բոլոր նորությունները
index21
 
 
 

Միայն www.armavia.am www.armavia.aero www.armavia.ru www.armavia.co.uk www.armavia.gr www.armavia.es www.armavia.biz կայքերն են հանդիսանում " Արմավիա "ա/ը պաշտոնական կայքերը."Արմավիա"ա/ը պատասխանատվություն չի կրում այլ կայքերից ստացած տեղեկությունների համար.1996-2012 Արմավիա Ավիաընկերություն.Բոլոր իրավունքները պաշտպանված են.